ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԱԺ հատուկ նիստից բացակայում են երեք պատգամավորներ

ԱԺ հատուկ նիստից բացակայում են երեք պատգամավորներ
01.05.2018 | 20:27

Վարչապետի ընտրության հարցով Աժ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր։ Երեք պատգամավոր բացակա է` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը։ Նրանցից ոչ մեկը քվեարկության ծրար չի թողել։

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ